
Բժշկական գիտությունների թեկնածու, վիտրեորետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանն այժմ հանդիսանում է Աստղիկ բժշկական կենտրոնի Հայ-Գերմանական Ակնաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավարը, ինչպես նաև վիրահատություններ է անցկացնում Հայաստանի ամենատարբեր առաջատար կլինիաներում։
Թ․ Հովհանննիսյանը գիտությունների թեկնածու է, ուսանել է Երեւանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացած է դիաբետիկ ռետինոպաթիայի բարդ ձևի կանխարգելման և վիրաբուժության բուժման ոլորտում: Վերապատրաստվել է Գերմանիայի ու ԱՄՆ-ի առաջատար ու հեղինակավոր կլինիկաներում։ Ավելի քան 40 հետազոտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ակադեմիական պարբերականներում:
Թադևոս Հովհաննիսյանը նաև Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում է առաջին տարիներից։ 2010 թվականից նա ներգրավված է որպես վիտրե-ցանցաթաղանթի վիրաբույժ Մանկական կուրության կանխարգելման ազգային նախագծում:
Կենսագրության մանրամասները։