Ամենամյա բուժզննումը կանխարգելում է հիվանդություններն ու ապահովում առողջ տեսողություն։

Կատարակտ
Կատարակտը դա ոսպնյակի պղտորումն է:
Տարբերում ենք բնածին և ձեռքբերովի կատարակտներ:
ԲՆԱԾԻՆ կատարակտն առաջանում է՝
- Հղիության ժամանակ տարած ինֆեկցիոն հիվանդություններ, օրինակ. կարմրախտ, ջրծաղիկ և այլն.
- Գենետիկ խանագարումներ
- Հղիության ժամանակ մետաբոլիզմի խանգարումներ
- Հղիության ժամանակ որոշ դեղերի ընդունման հետևանքով
- Ականային ախտահարումներ (ապակենման մարմնի առաջնային պերսիստող հիպերպլազիա, Լեբերի բնածին ամավրոզ, անհասության ռետինոպաթիա):
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

- Տեսողության վատթարացում
- Կարող է հայտնաբերվել «սպիտակ» բիբ և աչքի շեղում
Նշաններ
- Նվազ տեսողություն
- Լեյկոկորիա
- Ամբլիօպիա
- Հնարավոր է շլություն (հիմնականում միակողմանի կատարակտի դեպքում)
- Նիստագմ
Ձեռքբերովի կատարակտը առաջանում է ոսպնյակում նյութափոխանակության խանգարման հետևանքով:
Ձեռքբերովի կատարակտը կարող է լինել
- Տարիքային (հաճախ)
- Վնասվածքային
- Դեղորայքային
- Ներակնային բորբոքումներ, (օր՝ ուվեիտներ)
- Ճառագայթում
- Ներակնային ուռուցք
- Աչքի դեգեներատիվ հիվանդություն (պիգմենտային ռետինիտ)
- Շաքարային դիաբետ (ինսուլին կախյալ և ոչ ինսուլին կախյալ)
- Այլ (հիպոկալցեմիա, Վիլսոնի հիվանդություն և այլն)
Ախտանշաններն են ՝
- Դանդաղ, սովորաբար ամիսներ կամ տարիների ընթացքում զարգացող տեսողության վատթարացում:
- Շղարշում (մեկ կամ երկու աչքում)
- Ուժեղ լույսի կուրացնող ազդեցություն
- Գունազգացողության անկում
Առանձնահատուկ ախտանշանները կախված են ոսպնյակի պղտորության տեղակայումից և խտությունից:
Նշաններն են ՝ ● նորմայում թափանցիկ ոսպնյաի պղտորում
● կարմիր ռեֆլեքսի թուլացում
● ցանցաթաղանթը հստակ չի երևում
● կարճատեսություն կամ կարճատեսության աճ
Ձեռքբերովի կատարակտան ունի 5 շրջան
- Սկսվող
- Ոչ հասուն
- Գրեթե հասուն
- Հասուն
- Գերհասուն
Կատարակտայի բուժումը վիրահատական է :
Վիրահատության ցուցում է հանդիսանում՝
- Ցածր տեսողությունը՝ անկախ ոսպնյակի հասունության աստիճանից
- Ոսպնյակի կողմից ցուցում է , օրինակ՝ ֆակոլիտիկ կամ ֆակոմորֆիկ գլաուկոմայի զարգացման ռիսկը
Վիրահատության մեթոդներն են ՝
- Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա (ԷԷԿ)
- Ինտրակապսուլյար էքստրակցիա
- Ֆակոէմուլսիֆիկացիա