Պահպանենք մեր աչքի լույսը՝ դիմելով առաջատար մասնագետներին։
Վիտրեոռետինալ վիրաբուժությունն ակնաբուժության կարեւորագույն ուղղություններից է, որը զբաղվում է ցանցաթաղանթի և ապակենման մարմնի տարատեսակ պաթոլոգիաների վիրահատական բուժմամբ: Ցանցաթաղանթում պաթոլոգիական փոփոխությունների դեպքում հիվանդներին անհապաղ միջամտություն է անհրաժեշտ:
Աչքի ցանցաթաղանթի վիրահատությունների դեպքում հետվիրահատական, վերականգնման շրջանը, որպես կանոն, տևում է մեկ շաբաթ: Սակայն, այս շրջանում պացիենտը պարտադիր պետք է լինի բժշկի վերահսկողության ներքո, այցելի պլանային հետազոտությունների՝ աչքի հատակը և տեսողության սրությունը ստուգելու համար: Հետվիրահատական շրջանում տեսողության վերականգնումը կախված է աչքի օպտիկական միջավայրի թափանցիկությունից, ինչպես նաեւ տեսողական նյարդի եւ ցանցաթաղանթի վիճակից:
Ապակենման մարմինը ՝ դա ոսպնյակի հետևում ակնախոռոչը լցնող թափանցիկ դոնդողանման զանգվածն է:
Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։
Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է շշիկների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։
Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։
ԱՊԱԿԵՆՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՑԱՆՑԱԹԱՂԱՆԹԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
- Ցանցաթաղանթի շերտազատում
- Ցանցաթաղանթի պատռվածք
- Պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիա՝ աչքերի կողմից շաքարային դիաբետի բարդացում
- Ապակենման մարմնի պղտորում
- Հեմոֆտալմ՝ արյունազեղում ապակենման մարմնում
- Աչքերի վնասվածքներ
- Ցանցաթաղանթի անոթային հիվանդություններ
- Ոսպնյակի դիաֆրագմայի կարում
Ցանցաթաղանթի շերտազատումը լինում է երեք տեսակի
- Ռեգմատոգեն
- Տրակցիոն
- Էքսուդատիվ
Ռեգմատոգեն շերտազատումը ցանցաթաղանթի պատռվածքների առկայության դեպքում է առաջանում, որի ժամանակ հեղուկ ապակենման զանգված է անցնում ցանցաթաղանթի տակ և տանում դրա լիակատար շերտազատման:
Տրակցիոն շերտազատումն առաջանում է հիմնականում ռետինոպաթիայների դեպքում: Տրակցիաների դանդաղ զարգացման պատճառով, այս դեպքում տեսողության նվազումը ևս լինում է շատ դանդաղ՝ ամիսների, երբեմն նաև տարիների ընթացքում:
Էքսուդատիվ շերտազատումը մեծամասամբ առաջանում է ներակնային բորբոքային հիվանդությունների ժամանակ և շերտազատված ցանցաթաղանթը շատ շարժուն է լինում:
Ապակենման մարմնի պղտորում
Ապակենման մարմնի դեստրուկտիվ փոփոխություն , տարբեր չափսերի, ձևերի, խտության, բեկման ցուցիչով և աչքի թափանցիկ հետին խցիկում լողացող նստվածքների առկայություն կամ դրանցով պղտորում։ Հաճախ հանդիպող տեսակի առաջացման պատճառներն են դեգեներատիվ փոփոխություններն ապակենման մարմնում: Նստվածքը տեսանելի է, քանի որ այն ցանցաթաղանթի վրա գցում է իր ստվերը:
Ցանցաթաղանթի անոթային հիվանդություններ
- Ցանցաթաղանթի երակի խցանում
- Ցանցաթաղաթի զարկերակի խցանում
- Ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանում
- Ցանցաթաղանթի կենտրոնական երակի ճյուղի խցանում
- Ցանցաթաղաթի կենտրոնական զարկերակի խցանում
- Ցանցաթաղաթի կենտրոնական զարկերակի ճյուղի խցանում
Աչքի ցանցաթաղանթի բոլոր հիվանդություններն անցավ են զարգանում: