Թադևոս Հովհանիսյանն ունի բացառիկ մասնագիտական փորձ ու հմտություններ՝ դիաբետիկ ռետինոպաթիա հիվանդության բուժման և կանխարգելման ուղղությամբ։

Շաքարախտը (դիաբետը) նյութափոխանակության հետ կապված հիվադություն է, որը բնութագրվում է տարբեր աստիճանի արտահայտվածության շարունակական հիպերգլիկեմիայով, որը զարգանում է ի պատասխան էնդոգեն ինսուլինի քանակի և / կամ գործունեության նվազման:
Տարբերում ենք 2 տիպի ՇԴ
I – Տիպ- Ինսուլին կախյալ, որը պայմանավորված է ինսուլինի սեկրեցիայի անբավարարությամբ
II –Տիպ- Ոչ ինսուլին կախյալ, որի ժամանակ հայտնաբերվում է կայունություն ինսուլինի նկատմամբ:
III– Տիպ- I և II տիպերի կոմբինացված տարբերակ:
Դիաբետիկ ռետինոպաթիան դա ՇԴ-ի հետևանքով ցանցաթաղանթում զարգացող անոթային բարդություն է:

Դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման ռիսկի գործոններ են ՝
- Տարիքը և հիվանդության տևողությունը
- Զարկերակային հիպերտենզիան
- Հղիություն
- Օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարում
- Սուր ընթացքով նեֆրոպաթիա
- Այլ՝ հիպերլիպիդեմիա, գիրացում, ծխել և այլն:
Դիաբետիկ ռետինոպաթիայի հիմնական նշաններն են՝
- Տեսողություն շղարշում և առարկաների պատկերի աղճատում
- Տեսողության վատթարացում (հատկապես գիշերային ժամերին)
- Լողացող բծեր
- Գունային տեսողության վատթարացում
Դիաբետիկ ռետինոպաթիան 20-64 տարեկան անձանց շրջանում կուրության հիմնական պատճառն է: Դիաբետով տառապող հիվանդների 25 %-ի մոտ զարգանում է ԴՌ:
Դիաբետիկ ռետինոպատիան լինում է՝
- Ոչ պրոլիֆերատիվ (ՈՊՇՌ)
- Պրեպրոլիֆերատիվ
- Պրոլիֆերատ(ՊՇՌ)
Գոյություն ունեն դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման երեք հիմնական մեթոդներ, որոնք շատ արդյունավետ են տեսողության կորուստը կանխելու համար։Պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով պացիենտների 95%–ը կարող են պահպանել իրենց տեսողությունը, եթե ժամանակին ստանան համապատասխան բուժում։ Այդ մեթոդներն են լազերային վիրահատությունը, կորտիկոստերոիդների կամ հակա–VEGF գործոնների ներարկումը աչքի մեջ և վիտրեկտոմիան։
Արյան գլյուկոզայի մակարդակի և արյան ճնշման պատշաճ վերահսկումը դանդաղեցնում է ԴՌ-ի և դեղին բծի այտուցի զարգացումը I և II տիպի դիաբետով տառապող հիվանդների մոտ։
Վաղ սկսված բուժումը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկելու հիվանդության ընթացքը։ Հաճախ վաղ սկսված բուժումից հետո նկատվում է վիճակի երկարատև կայունացում։Բարդություններ են համարվում կատարակտը և նեովասկուլյար գլաուկոման։