Skip to content

Երևանում աչքի բացառիկ վիրահատություններ են կատարվել

Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղաների վիրահատություն է անցկացվել` եզակի ծավալով և բարդությամբ։ Կենտրոնից հայտնում են, որ հեռացվել է նրանց կատարակտը և ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին։  

«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը: