Skip to content

Անհասների ռետինոպաթիա

Ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ բժիշկ կարող է դա անել, և այդ բժիշկներից մեկը Հայաստանում է բնակվում։

Անհասների ռետինոպաթիան ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս երեխաների մոտ եւ կարող է հանգեցնել տեսողության լիարժեք կորստի։՛

Թեպետ գիտնականները դեռ չունեն ռետինոպաթիայի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, համարվում է, որ անհաս երեխաների մոտ այդ հիվանդությունը առաջանում է աչքի ցանցաթաղանթի եւ արյունատար անոթների զարգացման խանգարումների պատճառով։ Ժամանակին ծնված երեխաների մոտ, որպես կանոն, նման խնդիրներ չեն լինում։

Անոթների աճի խանգարման եւ կյուվեզի, ուր պահում են անհաս երեխաներին, թթվածնի բարձր կոնցենտրացիայի միջեւ կապը հաստատվել է դեռ 1951 թվականին։ Ցանցաթաղանթը թթվածնի ազդեցության պատճառով քայքայվում է եւ փոխարինվում է շարակցական եւ սպիական հյուսվածքով։ Ուստի կարծիք կա, որ հենց ինկուբատորներում թթվածնի բարձր կոնցենտրացիան է անհաս երեխաների ռետինոպաթիայի զարգացման հիմնական պատճառներից մեկը։ Կյուվեզներում թթվածնի մակարդակի նվազեցումը իսկապես նվազեցնում է անհասների ռետինոպաթիայի հիվանդացության հաճախականությունը, սակայն դրա հետ մեկտեղ աճում է մահացությունը ռեսպիրատոր դիսթրեսս-համախտանիշից։

Վիրահատություններ

Ցանցաթաղանթի մակերեսի վրա շատ սպիներ են առաջանում, ինչի արդյունքում ցանցաթաղանթը կնճռոտում է եւ սկսում շերտազատվել, մոտավորապես այնպես, ինչպես պաստառը շերտազատվում է պատից:

Կուրությունը կանխելու համար որոշ ռետինոպաթիայով տառապող անհաս երեխաներին վիրահատում են, եւ վիրահատության ընթացքում, ինչպես բացատրեց բժիշկը, փոքրիկ գործիքների օգնությամբ ցանթաղանթի վրայից հանում են սպիացած հյուսվածքը. Դա շատ բարդ վիրահատություն է, որը  մեծ զգուշություն է պահանջում. ամբողջ աշխարհում մի քանի տասնյակ բժիշկ կարող է դա անել։

Լինում են դեպքեր, երբ երեխաներին անհրաժեշտ է լինում մի քանի անգամ եւս վիրահատել, որպեսզի նրանք կարողանան տեսնել։ Վիրահատության հաջողությունը հնարավոր չէ կանխատեսել, համարվում է, որ այդ միջատությունները տեսնելու 50% հնարավորություն են տալիս, այն դեպքում, երբ առանց վիրահատության երեխայի կուրանալու հավանականությունը 90% է։

2010 թ.՝ Հայաստան ակնաբուժական նախագիծը Հայաստանում իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիր»: